Ջարդված Lamborghini Urus-ը վաճառվում է 115 հազար դոլարով

Համացանցում վաճառքի է հանվել վթարի ենթարկված Lamborghini Urus մոդելը, որի թափքի դիմացի հատվածն ամբողջությամբ բացակայում է:

Ինչպես ներկայացնում է Motor.ru-ն, վթարված մեքենան գնահատվում է 115 000 դոլար, մինչդեռ տվյալ մոդելի նոր մեքենայի արժեքը կազմում է 200 000 դոլար: Մեքենայի վազքը կազմում է 1210 կմ:

Լուսանկարներում երևում է, որ վթարից հետո բացվել են քրոսովերի անվտանգության բարձիկները: Հարվածի հետևանքով կոտրվել է դիմացի թափարգելը, ծռվել է թափքը, ձախ դիմային անիվը, վնասվել է անվադողը, շարժիչը և ռադիատորը: Վթարի մասին նկարագրություն վաճառողը չի տրամադրել: