Apple-ը նոր ականջակալներ կթողարկի

Apple-ն աշխատում է իր նոր ականջակալների վրա։ Ըստ լուրերի, աքսեսուարը կթողարկվի տարվա երկրորդ կեսին։

Ականջակալը AirPods-ի նման լինելու է անլար և ըստ ամենայնի, ընկերությունը մեծ հույսեր ունի նորույթի հետ։ Apple-ն աշխատելու է դրանք առավելագույնս ներկայացնել շուկայում։

Նորույթի անվանումը դեռ հայտնի չէ, միայն հայտնի է, որ այն ունենալու է W1 չիպ, որն արդեն կա  AirPods և BeatsX ականջակալներում։ Թե ինչքան կարժենա նորույթը, դեռևս հայտնի չէ։