Samsung-ը հայտարարել է, որ այս տարվանից սկսած կսկսի հրաժարվել գաջեթներում օգտագործվող պլաստմասից։ Այս մասին տեղեկատվությունը հայտնվել է ընկերության պաշտոնական կայքում։
Պլաստմասի փոխարեն ընկերությունը օգտագործելու է թուղթ, վերամշակված պլաստմաս և բիոպլաստմաս։ Խոսքը ոչ միայն սմարթֆոնների այլ նաև պլանշետների, հեռուստացույցների ու սառնարանների մասին է։
«Մենք ջանում ենք վերամշակել ռեսուրսներն ու ավելի քիչ աղտոտել շրջակա միջավայրը, այդ պատճառով էլ կսկսենք կիրառել էկոլոգիապես ավելի մաքուր նյութեր, եթե անգամ դա ազդի գաջեթների գնի վրա», — ասել է Կեն Բին Չոնը։