Բագի պատճառով օգտատերն ավելի արագ է հասանելիություն ունենում զրուցակցի տեսախցիկին ու միկրոֆոնին, քան նա կհասցնի վերցնել հեռախոսը։
Խնդրի հետ առնչվել են macOS և iOS 12.1-ի օգտատերերը։
Խնդիրը, բնականաբար, ուղիղ կապ ունի օգտատերերի անձնական տվյալների ու գաղտնիության հրապարակայնման հետ, չնայած՝ վստահեցրել են, որ գաղտնալսման մասին խոսք անգամ լինել չի կարող։
Խնձորային ընկերությունն արդեն տեղյակ է խնդրի մասին և խոստացել է մոտ ժամանակներում հեռացնել խոտանը։ Քանի դեռ խնդիրը լուծված չէ, օգտատերերին առաջարկվել է կարգավորումներից ժամանակավորապես անջատել FaceTime-ը։