Huawei-ը շարունակում է մասսայական դառնալ

Չինական Huawei-ը որոշել է առաջ անցնել սմարթֆոնների մատակարարման թվով մինչև 2020 թվականի վերջը։ Այս մասին հայտնել է Huawei-ի բիզնես բաժնի ղեկավար Ռիչարդ Յուն։

2017  թվականին  Huawei-ն ամբողջ աշխարհում մոտ 153 մլն օրինակ սմարթֆոն է վաճառել, անցյալ տարի  ցուցանիշը հասել էր մոտ 200 մլն-ի։ Մեկ տարվա ընթացքում ընկերության վաճառքի ծավալները աճել են մոտ  36%-ով։

Huawei-ի ենթակայության տակ գտնվող  Honor-ի ցուցանիշներն առավել քան խոստումնալից են․ ընկերությունը 1 տարում վաճառքի քանակը հասցրել է 170 %-ի։  Ընկերությունը որոշել է 2019-ին կրկնապատկել մատակարարվող սմարթֆոնների թիվը։