Հրապարակվել է Galaxy s10-ի իրական լուսանկարը

Չինական Weibo սոցցանցում հրապարակվել է հարավկորեական Samsung ընկերության առաջադեմ սմարթֆոնի՝ Galaxy S10 Plus մոդելի նոր լուսանկարը:

Ինչպես գրում է GSMArena-ն, հրապարակված լուսանկարը թույլ է տալիս դիտարկել սմարթֆոնի դիմային հատվածը, որի վրա երևում է կրկնակի տեսախցիկը՝ տեղակայված վերևի աջ անկյունում:

Աղբյուրը նկատում է նաև գերբարակ շրջանակները, որոնք նախորդ մոդելի շրջանակներից էլ ավելի բարակ են:

Գաջեթի շնորհանդեսը նախատեսված է փետրվարի 20-ին: Ակնկալվում է, որ առաջատար մոդելը համալրված կլինի 12 ԳԲ օպերատիվ և 1 ՏԲ ներկառուցված հիշողությամբ: