Apple-ը պատրաստվում է մեքենաների համար խելացի ամրագոտի ստեղծել

Apple-ի ինժեներները նոր, խելացի ամրագոտի են նախագծում, որը կօգնի ուղևորներին և վարորդներին շփվել իրար հետ նաև կօգնի << հաղորդակցվել>> մեքենայի հետ։

Apple-ն արդեն արտոնագրել է նորույթը։ Ամենայն հավանականությամբ, այն կունենա բարձրախոսներ և միկրոֆոններ, որոնք տեղադրված կլինեն ամրագոտու արտաքին կողմից։ Նորույթը նախատեսված է հատկապես վատ ձայնամեկուսացում ունեցող մեքենանաների համար։

Գոտու հետ <<հաղորդակվելու>> համար կօգտագործվեն սենսորներ։ Ամեն դեպքում գոտիները կհարմարվեն ուղևորի շարժուձևին ու հպումներին։ Ամրագոտու միջով նաև տատանումներ կանցնեն, որոնք կհուշեն, որ մեքենան ընթանում է հոծ գծով։