Bloomberg: iPhone 2019-ը կունենա եռակի տեսախցիկ, իսկ iOS 13-ում կհայտնվի մուգ թեմա

Bloomberg-ը հայտնում է, որ iPhone 2019-ը կունենա եռակի տեսախցիկ և  USB-C հնարավորություն։

«Apple -ն ակտիվորեն աշխատում է  iPhone 2019-ի վրա, որը ստացել է  D42 և D43 գաղտնի անվանումը։ Սա ընկերության ամենաթանկարժեք գաջեթն է լինելու և ստանալու է եռամոդուլ տեսախցիկ»-հայտնում է պարբերականը։ Պարբերականն ավելի շուտ էր կանխատեսել  USB-C-ի գործածումը, բայց հստակ չէր հայտնել արդյոք ընկերությունը դա կանի 2019-ին։

Բացի այդ, լուրեր են պտտվում, որ ընկերությունը 2020 թվականին կթողակի  3D տեսախցիկներով սմարթֆոններ։ Ըստ փորձագետների, սա հուշում է մեկ բան՝ որ Apple-ը շուտով կթողարկի նաև իր AR աքսեսուարները։ Այս ամենից զատ, խնձորային բրենդը  iOS 13-ում կավելացնի մուգ թեմա, որն անցյալ տարի արդեն ներկայացվել է macOS Mojave-ում։