YouTube-ի հեղինակները լրջորեն մտածում են վիդեհոսթինգից հեռացնել Dislike կոճակը, քանի որ այն մասսայականորեն ազդում է հոլովակների վարկանիշի վրա։ Այս մասին պատմել է Youtube-ի նախագծերի ղեկավարման բաժնի պատասխանատու Թոմ Լեունգը հարթակում հրապարակված Creator Insider հրապարակում։
Dislike կոճակի բացասական ազդեցության ամենավառ օրինակը Youtube-ի այս տարվա ամփոփիչ հոլովակն է՝ YouTube 2018 Rewind-ը։ Հոլովակը դիտել է մոտ 164 մլն օգտատեր, որից 2,5 միլիոնը հավանել են այն, իսկ 15մլն-ը՝ ոչ։
Պատասխանատուները նշու են, որ այս քայլը թեև դեմոկրատ որոշում չէ, բայց այն մասամբ կշտկի իրավիճակը։ Նաև քննարկվում է այն հարցը, որ կարելի է հեռացնել ոչ թե Dislike կոճակը, այլ զրոյացնել հաշվիչները։