Մի շարք հայտնի հավելվածներ, որոնք խոշոր ընկերությունների արտադրանքներ են, կարող են անանուն տեսագրրել iPhonе-ի էկրանների գործողությունները։ Այս մասին հայտնում է TechCrunch-ը։
Հիմնականու խոսքը վերաբերում է ClassBox տեխնոլոգիական լուծումներին։ Մի շարք խոշոր ընկերություններ այս տեխնոլոգիայի օգնությամբ իրենց հավելվածներով անձնական տեղեկատվություն են հավաքագրել։
Անգամ տեսագրվել է այնպիսի աննշան բաները, ինչպիսիք են ժամը դիտելը կամ այլ գործողություններ։
Այդ տեղեկատվության շնորհիվ ընկերություններն ուսումնասիրում են օգտատերերի վարքագիծը և հայտնաբերում իրենց ծառայությունների թերությունները։ Մասնագետները չեն բացառում նաև անձնական տվյալների արտահոսքը։