Նման ինտերֆեյսով դիտարկիչը կդառնա ավելի հարմարավետ երեկոյան ժամերին օգտագործելու համար՝ աչքերը համեմատաբար քիչ կծանրաբեռնվեն։
Մուգ ինտերֆեյսը կհայտնվի Google Chrome 74-ում, Windows 10-ում և macOS-ում։
Ներկայումս դիտարկչի այս ինտերֆեյսը թեստավորման փուլում է, իսկ Google-ի պաշտոնական կայքում նշված է, որ այն օգտատերերին հասանելի կլինի ապրիլի 23-ից։
Ներկայումս նման տեխնոլոգիա են իրենց դիզայնում կիրառում YouTube, Twitter և ВКонтакте հարթակները։