2020 թվականին անցկացվելիք Օլիմպիական խաղերի մեդալները կպատրաստվեն հին iPhone-ներից

Օլիմպիական խաղեր մեդալներըի մի մասը կպատրաստվի iPhone-ների հին մոդելներից։ Այս մասին հայտնում է The Verge պարբերականը։

Խոսքը 5 մլն գաջեթի մասին է, որից կարելի է ստանալ 47 հազար տոննա նյութ։ Նյութը կօգտագործվի ոսկե, արծաթե և բրոնզե մեդալների համար։ Մեդալները ստեղծելու են ոչ պետական ընկերությունները, իսկ դիզայնը հայտնի կդառնա 2019-ի ամռանը։

Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերն անցկացվելու են 2020 թվականին Տոկիոյում։