Հայլենդը ավանդային օնլայն հարթակ է, որը հնարավորություն է տալիս տարբեր երկրների քաղաքացիներին ավադներ ներդնել զարգացող երկրների բանկերում և ստանալ մի քանի անգամ բարձր եկամուտ։ Սա ամերիկյան և եվրոպական շուկաների համեմատ։ Հայլենդը հայրենական արտադրության ստարտափ է և արդեն սկսել է համագործակցել մի քանի բանկերի հետ։ Եվ, բնականաբար, որպես առաջին թիրախ իր գործունեության համար, ընտրել է Հայաստանը։
Թե, որ երկրների, որ բանկերի հետ համագործակցել, ստարտափը ընտրում է կախված մի շարք հանգամանքներից՝ ֆինանսական, սոցիալ—տնտեսական, շուկայական և անգամ քաղաքական կայունության: Մոտակա մի քանի տարում ստարտափը նախատեսում է իր գործունեությունը ընդլայնել Կենտրոնական և Արևելյան Ասիայի մի շարք երկրներ:
Համահիմնադիր տնօրենի՝ Հայկ Մանուկյանի խոսքով, բացի ֆինանսական կողմից ծրագիրն ունի նաև սոցիալական ուղղվածություն. <<Մի շարք երկրներում, ինչպիսին օրինակ Հայաստանն է, ֆինանսական ռեսուրսների սահմանափակությունը խոչընդոտում է տնտեսական կայուն աճին և ֆինանսական համակարգի ադյունավետությանը: Ակնհայտ է, որ երկրի ֆինանսական համակարգի պարտականություններից են պետական ծրագրերի ֆինասավորումն ու շուկայի իրական հատվածի հետ համագործակցությունը: Ուղղակի միջանցք հանդիսանալով այդօրինակ երկրների բանկերի և միջազգային շուկայի միջև՝ հնարավորություն կընձեռվի ներգրավելու լրացուցիչ ֆինանսական ռեսուրսներ, որոնք զգալիորեն կնպաստեն այդ երկրներում տնտեսական առաջընթացին, ռազմավարական ծրագրերի ֆինասավորմանը, բանկերի բարձր լիկվիդայնության ու մրցունակության ապահովմանը>>:
Հայլենդը հիմնադրվել է անցած տարի համահիմնադիրներ Հայկ Մանուկյանի և Արուսյակ Խուդավերդյանի կողմից: