MySmartPrice պարբերականը հրապարակել է Samsung Galaxy S10-ի իրական լուսանկարները։ Մոդելը ներկայացված է սպիտակի երկու տարբեր երանգներով։ Ըստ պարբերականի, սա իսկապես սպավելիք գաջեթն է, ստեղծված կերամիկայից։
Ըտ լուսանկարի, գաջեթը կստանա էկրանում ներկառուցված դիմային և կունենա եռակի մոդուլով հիմնական տեսախցիկ։ Հետաքրքիր են նաև գունային լուծումները։
Galaxy S10-ի գունային լուծումները ստացել են Ceramic White և Pearl White անվանումները։ Ի դեպ՝ Ceramic White տարբերակը նախատեսված է Galaxy S10+-ի համար․ այսպես ընկերությունը հերթական անգամ շեշտել է մոդելի եզակիությունը։
Հիշեցնենք, որ գաջեթը կներկայացվի հանրության դատին 2019 թվականի փետրվարի 20-ին։