Ամերիկյան Ford ընկերությունը «խելացի» մահճակալի նախատիպ է ստեղծել, որը թույլ չի տա «եսասեր քնողներին» իրենց համար նախատեսված տարածքից ավելին զբաղեցնել:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, մեքենաշինական հսկան նորարար մահճակալներում կիրառվել է նույն տեխնոլոգիան, ինչ և մեքենաների դեպքում, որը թույլ չի տալիս վարորդին ընթացքի ժամանակ դուրս գալ իր երթևեկելի շարքից:
Հատուկ ցուցիչներն ակտիվանում են, երբ քնած մարդը շարժվում է մահճակալի իր կողմից մյուս կողմն անցնելով, և մեղմորեն նրան հետ է բերում ներկառուցված հատուկ գոտու օգնությամբ:
Այս մահճակալը, որը ստեղծվել է առօրյա խնդիրների հաղթահարմանն ուղղված նախագծի շրջանակներում, դեռևս նախատիպ է: Ընկերությունը դեռ միտք չունի այն շուկայում ներկայացնելու: