Ամերիկյան Amazon ընկերությունը 700 մլն դոլարի ներդրում է կատարել Rivian էլեկտրական պիկապների արտադրության գործում:
Ներդրումները ստացվել են անցյալ տարվա նոյեմբերին Լոս Անջելեսում կայացած ավտոսրահի ցուցադրությունից հետո, որտեղ ներկայացվել էին R1T էլեկտրական պիկապը և R1S ամենագնացը:
Այս մեքենաները կառուցվել են միանման հարթակի հիման վրա և կարժենան 70 000 դոլար: Ավտոարտադրողը պնդում է, որ մոդելներից յուրաքանչյուրը կկարողանա 643 կմ տարածություն անցնել առանց վերալիցքավորման:
Մոդելների մատակարարումները գնորդներին կսկսվեն 2020 թվականի ավարտին: