Apple-ը պատրաստվում է չինական շուկայի համար կարմիր գույնի iPhone XS և XS Max թողարկել։ Պատճառը iPhone-ների՝ չինական շուկայում ոչ մասսայական լինելն է։
Խնձորային բրենդը այս քայլն անվանել է <<վաճառքը խթանելու նոր միջոց>>։ Սմարթֆոնները կթողարկվեն PRODUCT (RED) հատուկ ապրանքանիշի պիտակով և, ինչպես միշտ, վաճառքից ստացած հասույթի մի մասը կտրամադրվի ՁԻԱՀ-ի դեմ պայքարին։
Սա նորույթ չէ Apple-ի համար, նախկինում ևս մի քանի մոդել ստացել են այս գունավորումը։ Կհայտնվեն մոդելներն այլ շուկաներում, դեռևս հայտնի չէ։ Արժեքի մասին ևս ոչինչ հայտնի չէ դեռ։