Facebook-ում ուղարկված ընկերության հրավերների մի մասը կարող են անպատասխան մնալ: Ինչպես իմանալ` ովքեր չեն ընդունել ընկերանալու առաջարկը:
Մուտք գործեք Friend Requests բաժին, ինչպես ցուցադրված է նկարում, այնուհետև ընտրեք ներքևում «Տեսնել բոլորը» («See All» կամ «Посмотреть все»):
Կբացվի նոր էջ, որտեղ կտեսնեք պոտենցիալ ընկերների ցուցակ, այստեղ կա «Ուղարկված հարցումների դիտում» կոճակը («View Sent Requests» կամ «Просмотр отправленных запросов»: Մուտք գործեք այդտեղ:
Ահա և բոլոր մարդիկ, ովքեր չեն արձագանքել ձեր հրավերին: Կուրսորը տանելով «Friend request sent» կոճակի վրա` կկարողանաք տեսնել բացվող մենյուն, որտեղ կա «Չեղարկել հարցումը» տարբերակ:
Եթե ցանկանում եք նորից ուղարկել հարցում, ապա այդպես կկարողանաք նորից ուշադրություն գրավել, քանի որ օգտագործողը կրկին ծանուցում կստանա:
Իսկ հիմա ամենահետաքրքիրը. եթե դուք չեք կարողանում կրկին հարցում ուղարկել, ուրեմն օգտագործողը ջնջել է ձեր հրավերը կամ նշել այն որպես սպամ: Նման դեպքում եթե մուտք գործեք տվյալ մարդու անձնական էջ, ապա չեք տեսնի «Ավելացնել որպես ընկեր» կոճակը: