Samsung Galaxy S10+ մոդելի արժեքը կարող է հասնել 1500 դոլարի

Samsung Galaxy S10-ը կներկայացվի արդեն այսօր և ըստ ինսայդերների, այս շարքի թոփային մոդելը՝ Galaxy S10+-ը, կունենա մոտ 1500 դոլար շուկայական արժեք։

Հարավկորեական տեխնոհսկայի հոբելյանական շարքի տեխնիկական բնութագրիչները հրապարակվել էին մի քանի օր առաջ, որտեղ հստակ երևում է, թե որ բաղադրիչն, ինչ արժի։

Samsung Galaxy S10+ թոփ տարբերակը կունենա 12 գբ հիշողություն և ևս 1 տբ-ի հնարավորություն։։

Galaxy S10  շարքի մյուս տարբերակները կարժենան մոտ 1000 դոլար։ Ըստ փորձագետների, նման բարձր արժեքը Galaxy ընտանիքի նոր շարքին կդարձնի iPhone-ների մրցակիցը։