Ամերիկյան Apple տեխնոլոգիական ընկերությունը, ամենայն hավանականությամբ, միանում է ճկվող սմարթֆոնների ստեղծման մրցավազքին, գրում է Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ տեխնոլոգիական «հսկան» ձեռք է բերել հեռախոսի պես ճկվող սարքի արտոնագիր:
LetsGoDigital կայքը, հիմնվելով արտոնագրի էսքիզների վրա, ստեղծել է ապագա հեռախոսի եռաչափ կոնցեպտը՝ թույլ տալով մոտավոր պատկերացում կազմել այն մասին, թե ինչպիսին կարող է լինել Apple-ի նորույթը:
Ըստ այդմ, երբ սարքը ծալվում է, այն ավելի փոքր է ու հարմար գրպանում կրելու համար: Նշվում է, որ արտոնագիրը կարող է կիրառվել iPad-ի, MacBook-ի և նույնիսկ Apple Watch-ի նոր մոդելների ստեղծման հարցում:
Արտոնագրում նաև նշվում է, որ սարքը կարող է ունենալ LED էկրան: Այնուհանդերձ՝ դեռևս հայտնի չէ՝ Apple-ը երբևէ ճկվող էկրանով հեռախոս կներկայացնի, թե ոչ: