Xiaomi տեխնոլոգիական ընկերությունը ներկայացրել է նորարար Mi 9 սմարթֆոնը։ Ինչպես և ենթադրվում էր այն երեք տեսախցիկ ունի` 48, 12 և 16 մեգապիքսել, նաև նոր Snapdragon 855 պրոցեսոր: Xiaomi Mi9-ը ստացել է 12 գիգաբայթ հիշողություն:
Mi 9-ի նախնական արժեքը 450-600 դոլար է և մոտակա ժամանակներում հասանելի կլինի բացառապես Չինաստանի շուկայում։ Բացի այս Xiaomi-ն ներկայացրել է Mi 9 SE մոդելի սմարթֆոնը` ավելի փոքր էկրանով, Snapdragon 712 պրոցեսորով: Այն ավելիւ մատչելի կլինի՝ 300 դոլար:
Նոր սմարթֆոնները վաճառքում կհայտնվեն փետրվարի 26-ից: