Երեկ տեղի ունեցած շնորհանդեսի ժամանակ հարավկորեական տեխնոհսկան Galaxy S10 շարքի հետ նաև ներկայացրել է խելացի ժամացույց, շթղա և անլար ականջակալներ։
Galaxy Watch Active
ժամացույցն ունի 1.1 դյույմ, իսկ Galaxy Fit ձեռնաշղթան` 0.95 դյույմ էկրան: Երկու սարքավորումներն էլ համալրված են տարբեր ֆունկցաներով, որոնք տեղեկություններ են հաղորդում մարմնի վիճակի մասին սպորտային վարժություններ կատարելու ժամանակ:
Galaxy Fit և Galaxy Fit e
Այս խելացի ձեռնաշղթաները ցույց են տալիս օրվա ակտիվությունը, գրանցում են վազքի, քայլքի, ֆիզիկական ծանրաբեռնվածության տվյալները։ Շղթան ունի նաև սմարթֆոնի հետ նույնականացվելու գործառույթ, որի շնորհիվ կարելի է ակտիվության 90 տեսակ ընտրել սմարթֆոնում և դրանց ցուցանիշները տեսնել ապարանջանի վրա։
Galaxy Buds
Անլար ականջակալները ապահովում են լավ հնչողություն և մեկանգամյա լիցքավորմամբ կարող են աշխատել 5-6 ժամ՝ կախված նրանից, երաժշտություն եք լսում, թե զրուցում եք հեռախոսով։ Ականջակալները սմարթֆոնին են միանում Bluetooth-ի միջոցով։ Ականջակալների պատյանը նույնպես էներգիայի աղբյուր է, այն 15 րոպեի ընթացքում կարող է լիցքավորել աքսեսուարը 1,7 ժամ անընդմեջ աշխատանքի համար։ Իսկ անլար լիցքավորման գործառույթի շնորհիվ այն կարելի է լիցքավորել անգամ Galaxy S10 մոդելից։