GSMarena պարբերականը փորձարկում է կատարել և համեմատական թեստավորում անցկացրել նոր Samsung Galaxy S10, S10+ և iPhone XS Max մոդելների մեջ։ Թեստը ցույց է տվել, որ նոր Galaxy շարքը մի քանի չափորոշիչներով զիջում է iPhone XS Max մոդելին։
Ըստ GeekBench, iPhone XS Max մոդելն առաջ է անցնում Galaxy S10 և S10+ մոդելներից արտադրողականությամբ։ Թեստի արդյունքներում պարվել է, որ խնձորային արտադրանքը 1000 միավորով առաջ է անցնում հարավկորեական տեխնոհսկայից։
Բանն այն է, որ Samsung Galaxy S10 և S10+ գաջեթներում կիրառվում է մեկբյուրեղանի ֆիրմային համակարգը՝ Samsung Exynos 9820-ը, որի տեխնիկական բնութագրիչները այդքան էլ չեն տարբերվում միջին դասի Snapdragon 855-ից։ Ըստ թեստավորողների, Samsung-ը այս գործառույթով զիջում է միայն iPhone XS Max-ին, մնացած բոլոր սմարթֆոններին այն գերազանցում է։