Audi-ն ներկայացրել է SQ5 դիզելային քրոսովերը

Գերմանական Audi մեքենաշինական ընկերությունը ներկայացրել է SQ5 քրոսովերի դիզելային տարբերակը՝ նախատեսված եվրոպական շուկայի համար:

Ինչպես նշում է Top Gear-ը, այն 0-100 կմ/ժ արագություն է զարգացնում 5,1 վայրկայնում: Ինչ վերաբերում է տեխնիկական բնութագրին, ապա նորույթը համալրված է 3լ աշխատանքային ծավալով, 347 ձիաուժ հզորությամբ V6 TDI շարժիչով, որի զարգացրած առավելագույն արագությունը հասնում է 250 կմ/ժ-ի:

Մեքենայի գինը կմեկնարկի 67 700 եվրոյից: