Gartner հետազոտական ընկերությունը նոր տվյալներ է հրապարակել ըստ որի, Samsung և Apple ընկերությունները իրենց դիրքերը շուկայում զիջում են չինական Huawei ընկերությանը։ Խնդիրն ըստ ընկերության, սմարթֆոնների գնային քաղաքականության մեջ է։
2018 թվականի վերջին եռամսյակի տվյալներով Huawei-ը սմարթֆոնների համաշխարհային շուկայում գրանցել է 15% աճ։
Իսկ Samsung և Apple ընկերությունները ինչպես և նախորդ տարիներին ունեն համապատասխանաբար 17 և 16% բաժին։ Սակայն երկու ըներությունն էլ բավական զիջել են իրենց դիրքերը ամբողջ 2018 թվականի ընթացքում։