Նեյրոցանցերին կսովորեցնեն տեսակավորել աղբը

«Մեքենայական ուսուցման լաբորատորիան» մտադիր է ինտելեկտուալ  համակարգ ստեղծել, որը կդասակարգի աղբն ըստ տեսակների:

Ըստ հեղինակների, արհեստական բանականությունը կկարողանա ավելի արագ դասակարգել աղբը քան մարդը։ Ռոբոտ դասակարգողի նախատիպային տարբերակը հեղինակները կներկայացնեն այս տարվա ընթացքում։ Իսկ ամբողջական համակարգը կկարողանան ներդնել առաջին օրինակի արտադրությունից 1,5 կամ 2 տարի անց։