MWC 2019-ի ընթացքում Huawei ընկերությունը ներկայացրեց իր նոր ճկվող սմարթֆոնը, որն ստացել է Huawei Mate X անվանումը: Գաջեթն ունի 5G ցանցի հնարավորություն, ստացել է 8 դյույմ անկյունագծող էկրան և արագ լիցքավորման տեխնոլոգիա՝ 30 րոպեում այն կարող է լիցքավորվել մոտ 85 %։
Սմարթֆոնը հեղափոխական է, քանի որ հագեցած է օգտատերերի տվյալների պաշտպանության տեխնոլոգիայով, ունի 8 ԳԲ օպերատիվ, 512 ԳԲ ներկառուցված հիշողություն:
Huawei Mate X մոդելը, ըստ արտադրողների, սմարթֆոն-պլանշետ է, որը ծալված վիճակում ունի ոչ թե 8 այլ 6,6 դյույ անկյունագիծ, ինչպես մի շարք առաջատար մոդելներ։
Նորույթը շուկայում կարժենա 2600 դոլար։