«Նեյրոմատիքս» ընկերությունը հայտարարել է, որ ավարտել է Sleep Alert երկրորդ սերնդի տեխնոլոգիայի ստեղծման ընթացքը։
Sleep Alert-ը նեյրոգլխարկ է, որը հետևում է, թե հոգնածության ինչ աստիճան ունի վարորդը։ Նման տեխնոլոգիա ստեղծելու գաղափարն առաջացել է նրանից, որ այսօր վարորդներ հոգնածությունը ավտովթարների հիմնական պատճառն են։ Sleep Alert համակարգը վերլուծում է վարորդի վիճակը և պարզում՝ արդյո՞ք վարորդը քնում է, թե՝ ոչ։
Նեյրոգլխարկը ճակատային հատվածում ունի հատուկ սենսոր, որը տվյալներ է հավաքում և վերլուծում դրանք։ Նկատելով, որ վարորդը կարող է քնով անցնել՝ բարձր ազդանշան է արձակում։