EdgeSpot ընկերությունը հայտնում է, որ Google Chrome-ում խոցելիություն կա, որի պատճառով օգտատերերի տվյալների արտահոսք է տեղի ունեցել։ Հաքերները օգտատերերի մասին տվյալներ են հավաքագրել PDF-ֆայլերի միջոցով:
Ըստ մեկնաբանների, PDF-ֆայլերը կարող են կապ հաստատել ջնջված սերվերների հետ և ուղարկել այնտեղ օգտատերի սարքի մասին մի շարք տվյալներ, մասնավորապես, օպերացիոն համակարգի ու բրաուզերի տարբերակը, IP-հասցեն, PDF ֆայլի ուղին համակարգչի ֆայլերի համակարգում և այլն:
Նմանատիպ տվյալներ հաքերները սովորաբար հավաքագրում են անհատական հարձակումներ իրագործելու համար։ Այդ իսկ պատճառով մասնագետները խորհուրդ են տալիս չբացել PDF ֆայլերը մինչ ընկերության ծրագրավորողները կշտկեն առաջացած խոցելիությունը։