Samsung S10-ը դուր չի գա պերֆեկցիոնիստ օգտատերերին

Նոր Samsung Galaxy S10-ը բացասական կողմից զարմացրել է առաջին օգտատերերին։ Խոսքը ամեն ինչ իդեալական սիրող մարդկանց մասին է։ Օգտատերերը արդեն բողոք են ներկայացրել Twitter-ի իրենց միկրոբլոգում։ Խոսքը մասնավորապես մատնահետքի սքաների մասին է, որը տեղակայված է անմիջապես էկրանի տակ։

Առաջինը սքաների հետ խնդիրները նկատել է հայտնի բլոգեր Վենիամին Գեսկինը։ Ի՞նչն է ջղայնացրել պերֆեկցիոնիստ բլոգերին։ Պարզվում է հարավկորեական տեխնոհսկան գաջեթում մատնահետքի սքաները տեղակայել է ոչ թե անմիջապես կենտրոնում, այլ մի փոքր ձախ։ Պետք է արդյոք համարել սա համարել անփությունա  արդյունք դեռ հայտնի չէ։

Այլ օգտատերեր անգամ դրական գիծ են գտել նման դասավորության մեջ։ Ըստ նրանց, սքաների այս դասավորվածությունը օգնում է, որպեսզի բթամատի վրա քիչ ծանրաբեռնվածություն լինի ամեն անգամ մատնահետքը սքան անելիս։

Օգտատերերից շատերը համարել են, որ սա էական նշանակություն չունի, իսկ այն մասը, որը սովորել է ամեն ինչ իդելական լինելուն՝ դժգոհ է։