Google ընկերության ներկայացուցիչները հայտնել են այն մասին, որ չեն պատրաստվում օնլայն տիրույթից հեռացնել Absher հավելվածը։ Հավելվածի միջոցով արաբ տղամարդիկ կարողանում են վերահսկել, թե որտեղ են գտնվում իրենց կանայք։ Ի դեպ՝ հավելվածը ստեղծվել է Սաուդյան Արաբիայի իշխանությունների հովանու ներքո։
Ինչպես հայտնում են Google-ից, աշխատակիցները մանրամասն ուսումնասիրել են հավելվածը և պարզել, որ այն ոչ մի կետով չի հակասում Google Play-ի պահանջներին։ Նման ուսումնասիրման պատճառ է դարձել Կոնգրեսի որոշ ներկայացուցիչների դիմումը։