Facebook-ը պատրաստվում է գործարկել սեփական արտադրութան կրիպտորժույթը, որի արժեքը չափելի կլինի ավանդական ֆինանսական ակտիվների հետ՝ դոլար, նավթ, ոսկի և այլն։
Այս մասին հայտնում է The New York Times-ը։ Ընկերությունն իր կրիպտոարժույթը կինտեգրի WhatsApp, որը պատկանում է Facebook-ին։ Ինտեգրումից հետո օգտատերերը WhatsApp-ի միջոցով կկարողանան էլեկտրոնային փոխանցումներ կատարել իրենց բարեկամներին և ընկերներին։
Կրիպտոարժույթի մշակումը վերջնական փուլում է։