Galaxy Fold սմարթֆոնի շնորհանդեսից հետո Samsung ընկերությունը սկսել է ճկվող էկրաններ մատակարարել այլ ընկերություններին։ Մասնավորապես հարավկորեական տեխնոհսկան էկրաններ է տրամադրում Apple և Google ընկերություններին։
Ընդ որում, ընկերությունը ճկվող էկրանները ստեղծել է 7,2 դյույմանոց անկյունագծով, ինչը 0,1 դյույմով պակաս է, քան Galaxy Fold-ում։
Samsung-ն ունի բոլոր հնարավորությունները դառնալու Apple-ի այս էկրանների մատակարարը, քանի որ այն արդեն իսկ հանդիսանում է OLED էկրաների մեծ մասի մատակարար։ Վերջիններս Apple-ը գործածում է iPhone XS և XS Max մոդելներում։