Oppo ընկերությունը ներկայացրել է իր նոր F11 Pro սմարթֆոնը, որը ստացել է առանց շրջանակի էկրան և շարժական տեսախցիկ։ Դեմքի ճանաչման համակարգը գործարկելիս ու սելֆի անելիս՝ տեսախցիկը միկրովայրկյանների ընթացքում ի հայտ է գալիս։
Նորույթը ստացել է 6,53 դյույմանոց LCD էկրան, որը զբաղեցրել է դիմային հատվածի մոտ 90,9% տոկոսը։
Գաջեթը ստացել է MediaTek Helio P70 պրոցեսոր, 4/6 գբ օպերատիվ և 64/128 գբ ներկառուցված հիշողություն։ 4000 մաժ հզորությամբ մարտկոցը VOOC 3.0 արագ լիցքավորման տեխնալագիայի շնորհիվ ամբողջությամբ կարելի է լիցքավորել 80 րոպեի ընթացքում։
Հիմնական տեսախցիկն ունի 2 մոդուլ՝ 48+5 մպ։ Տեսախցիկն ունի նաև մութ տարածքում լուսանկարելու համար նախատեսված ռեժիմ։ Գաջեթն ունի նաև մատնահետքի սքաներ, որը տեղադրված է հետնամասում և երկու SIM քարտի հնարավորություն։ Oppo F11 Pro-ի արժեքը դեռ հայտնի չէ։