Bloomberg պարբերականի փոխանցմամբ, Samsung ընկերությունը պատրաստվում է ևս երկու ճկվող սմարթֆոն թողարկել։ Այս սմարթֆոնները շարունակելու են Galaxy Fold-ում ներդրված մտահղացումները։
Գաջեթներից մեկը չկվելու է էկրանը դեպի ներս, ինչպես՝ Huawei Mate X մոդելում, իսկ երկրորդը՝ ուղղահայաց ճկվող սմարթֆոն է լինելու։ Գաջեթներն, ամենայն հավանականությամբ, պատրաստ կլինեն արդեն հաջորդ տարի։
Երկու նորույթի ստեղծման աշխատանքներին զւոգահեռ հարավկորեական տեխնոհսկան ցանկանում է բարելավել Galaxy Fold-ի էկրանը։ Խնդիրն առաջանում է 10 հազար անգամ ճկվելուց հետո։ Ընկերությունը նաև դիտարկում է էկրանն անվճար փոխելու հնարավորոթյունը։