Chrome-ը ներկայումս շատ տարածված է: Այն թեթև է և արագ: Շատերի համար սա համար մեկ բրաուզերն է, որը պարզվում է` բացասական շատ կողմեր ունի։ Ահա 5 պատճառ, թե ինչու հրաժարվել Chrome–ից։
1. Chrome-ը հետևում է բոլորին
Դիտարկիչը Google-ին է փոխանցում օգտատերերի մասին ցանկացած տեղեկատվություն՝ գտնվելու վայրը, որոնումները, դիտած նյութերը, դիտելու տևողությունը և այլն: Վախենալ պետք չէ, քանի որ տվյալները հավաքագրվում են թիրախային գովազդ ունենալու համար։
2. Chrome-ը որպես դիտարկիչ իրեն <<ավելին է թույլ տալիս>>
Chrome-ը օպերացիոն համակարգ է համակարգի ներսում։ Այն կարող է սքանավորել օգտատերերի փաստաթղթերը։ Այս կերպ դիտարկիչը ստուգում է դրանց անվտանգությունը։ Ի դեպ՝ առանց թույլատվության։
3. Chrome-ը վնասում է նոութբուքի մարտկոցը
Նոութբուքերի մարտկոցները սովորաբար շատ շուտ են ապալիցքավորվում, իսկ Chrome-ը նպաստում է դրան: Անգամ պարզապես սոցցանցի էջերը թերթելիս նոութբուքը շատ արագ է լիցքաթափվում:
Անգամ Edge-ն ավելի քիչ էներգիա է ծախսում, քան Chrome-ը, իսկ ահա Firefox-ը և Opera-ն մի քանի անգամ գերազանցում են Chrome-ին:
4. Chrome-ը զբաղեցնում է շատ ծրագային ռեսուրսներ
Բացի մարտկոցի աշխատանքից, Chrome-ը վնասում է նաև հիշողությանը և պրոցեսորի աշխատանքին: Բրաուզերը ցանկացած ընդլայնման համար գեներացնում է նոր գործողություն, ինչպես նաև իրականացնում է էջերի ռենդերինգ:
5. Chrome-ն արդեն ամենաարագ բրաուզերը չէ
Մի ժամանակ Chrome-ն իրոք ամենաարագ բրաուզերն էր: Սակայն, եթե ցանկացած էջ բացեք Chrome, Firefox, Opera, Vivaldi և Edge բրաուզերներով, կտեսնեք, որ դրանց արագությունները գրեթե հավասար են:
Տարբերություններ, իհարկե, կան, սակայն տարբերությունները կարելի է հաշվել միլիվայրկյաններում: