ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կադրային քաղաքականության խորհրդակցական խորհրդի նիստին Apple-ի ղեկավար Թիմ Քուքին Թիմ Էփլ է անվանել:
Սպիտակ տանը Քուկի հետ քննարկվել է կրթության ոլորտում տեխնոլոգիաների կարևորության հարցը:
«Մենք շատ ենք գնահատում Apple-ի այդ ներդրումը Թիմ Էփլ», — ասել է Թրամփը՝ դիմելով գործարարին:
Ի դեպ՝ սա առաջին դեպքը չէ, երբ Թրամփը սխալվում է անունների հարցում: 2018 թվականի մայիսին ԱՄՆ նախագահը Lockheed-ի գործադիր տնօրեն Մարիլին Հյուսոնին Մարիլին Լոքհիդ էր անվանել: