ԿԳ նախարարությունն ու Ucom ընկերությունը միասին կպայքարեն անցանկալի կայքերի դեմ։ Այս մասին արդեն հուշագիր է ստորագրվել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանի և Ucom ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Եսայանի միջև։
Ucom ընկերությունը՝ ՀՀ ԿԳ նախարարության թույլտվությամբ կիբերանվտանգության մասնագետների հետ միասին կապահովի անցանկալի կայքերի հասանելիությունը հայաստանյան դպրոցներում։ Ucom-ը նաև պարտավորվել է մշտապես հետևելու ներրդվելիք անվտանգության ծրագրերի աշխատանքին և թերությունների դեպքում արագորեն կշտկի դրանք։
ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը կարևորել է հանրակրթական դպրոցներում աշակերտների համար կրթական առցանց ռեսուրսների մատչելիությունը և դրանց անվտանգ հասանելիության ապահովումը։ Նրա խոսքով՝ Ucom ընկերության առաջարկով «Ապահով համացանց» շաբաթվա ընթացքում իրագործվել է փորձնական մի ծրագիր, որով ընկերությունը երեխաների համար համացանցն առավել անվտանգ դարձնելու շրջանակում տեխնիկական որոշակի միջոցառումներ է իրականացրել:
Ըստ նախարարի, սա ինտերնետի սահմանափակում չէ, այլ տարիքային հստակ խմբերին համապատասխան բովանդակության տրամադրում: Ի դեպ՝ նշենք, որ Ucom-ը ՀՀ կրթության և գիտության նախարարության հետ երկարամյա և արդյունավետ համագործակցության փորձ ունի, մասնավորապես, հանրակրթության ոլորտում։