Apple ընկերությունը իր վիրտուալ իրականության ակնոցները կթողարկի 2020 թվականին։ Այս մասին հայտնել է վերլուծաբան Մինգ Չժի Կուոյին, որը հայտնի է իր ճշգրիտ կանխատեսումներով։
Նորույթը նախատեսված է որպես iPhone-ի աքսեսուար։ Լուրեր են շրջանառվում, որ աքսեսուարը մասամբ կատարելու է նաև էկրանի որոշ գործառույթներ։ Դիզայներների առաջնային խնդիրը եղել է օգտատիրոջ հարմարավետությունը, այդ պատճառով էլ ակնոցը կլինի բարակ և թեթև։
Զանգվածային արտադրությունը կսկսվի 2019 թվականի չորրորդ եռամսյակում։ Ակնկալվում է, որ AR ակնոցների և Apple Car-ի օգնությամբ Apple-ի կապիտալը շուկայում փոքր ինչ կաճի։