Գերմանական Piëch Automotive ստարտափը նոր էլեկտրական մեքենայի կոնցեպտ է առաջարկել, որը ստացել է Piëch Mark Zero անվանումը։ Մեքենան ամբողջությամբ էլեկտրական է և բաղկացած է 3 հզոր էլեկտրական շարժիչից։
Այս կերպ մեքենայի շարժիչը կարող է աշխատել առանց ծանրաբեռնվածությունների։ 100կմ/ժ արագության մեքենան կարողանում է հասնել 3,2 վայրկյանի ընթացքում։ Մեքենայի առավելագույն արագությունը 250 կմ/ժ է։
Մեքենան ընդհանուր առմամբ կշռում է 1800 կգ։ Իսկ լիցքավորելիս 80% կարելի է ստանալ ընդամենը 4 րոպե 40 վայրկյանների ընթացքում։
Թե երբ նորույթը կհայտնվի շուկայում, հայտնի չէ։