Apple-ը մարտի 25-ին կանցկացնի իր հերթական միջոցառումը

Apple-ն արդեն հաստատել է լուրերը, որ մարտի 25-ին կանցկացնի միջոցառում՝ նվիրված ծրագրավորողներին։  Ինչպես նշում է The Verge-ը, ամենայն հավանականությամբ, ընկերությունն այդ օրը կհայտարարի հեռուստատեսային սթրիմինգային ծառայության գործարկման մասին:

Թեև միջոցառման հրավիրատոմսի վրա որևէ տեղեկություն նշված չէ, սակայն «Շոուի ժամանակն է» գրությունը, կարծես, ակնարկում է նոր հեռուստատեսային ծառայության ներկայացման մասին:

Բացի այդ, ակնկալվում է, որ Apple-ը կներկայացնի նոր Apple News բաժանորդագրային ծառայությունը, որը կառաջարկի Netflix-ի ոճով առցանց ամսագրերի ու պարբերականների բաժանորդագրություն: