Seeing AI-ը վատ տեսնող կամ ընդհանրապես չտեսնող մարդկանց համար նախատեսված բազմաֆունկցիոնալ հավելված է։ Իսկ վերջին թարմացումից հետո, հավելվածի հնարավորություններն ավելի են մեծացել։
Seeing AI-ը վատ տեսնող մարդկանց առաջարկում է տեսնել շրջապատող աշխարհը իրենց սմարթֆոնի միջոցով։Հավելվածը կարող է <<բարձրաձայնել>> գրքերում գրված տեքստը, ռեստորանների ճաշացանկը, փողոցներում տեղադրված ցուցանակները։ Այս ամենի հետ հավելվածը օգտագործում է նաև դեմքի ճանաչման համակարգ, որի օնությամբ կարող է նկարագրել մարդկանց արտաքին տեսքը և տեսքից կախված՝ նրանց տրամադրությունը։
Նորացված տարբերակում առանձնահատկությունն այն է, որ նկարի մասին օգտատերը կարող է տեղեկատվություն ստանալ այն շոշափելով։ Բավական է միայն տեսախցիկը պարզել օբյեկտի ուղղությամբ և վերջ։
Հավելվածի միջոցով կարելի է <<դիտել>> ոչ միայն ընտանեկան լուսանկարները, այլ նաև սոցիալական ցանցերից վերցրածները։
Seeing AI հավելվածը ստեղծվել է 2017 թվականին iPhone-ի համար։ Ամենամեծ թարմացումը հավելվածը ստացել է հենց 2017-ին, սա երկրորդ մեծ թարմացումն է։