Google ընկերությունը Ռուսաստանի համար նոր գործառույթ է ավելացրել իր որոնողական համակարգում։ Այժմ օգտատերերը հնարավորություն կունենան որոնողական համակարգում փնտրել թափուր աշխատատեղեր։ Թափուր աշխատատեղերը կցուցադրվեն այն բանից հետո, երբ օգտատերը բանալի բառեր կմուտքագրի։
Հայտարարությունները կարելի է դասակարգել ըստ քաղաքի, տեսակի և ընկերությունների։ Օգտատերը նաև կկարողանա տեսնել հաստիքի համար նախատեսված աշխատավարձի չափը և գործատուի վարկանիշը։