Կիբեռանվտանգության ոլորտի միջազգային առաջատար «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը մարտի 14-ին Երևանում պետական և ֆինանսական կազմակերպությունների համար անցկացրեց «Հայացք ֆինանսական անվտանգությանը» թեմայով չորրորդ սեմինարը։
Սեմինարին մասնակցեցին բանկեր, ապահովագրական ընկերություններ, վարկային կազմակերպություններ, բջջային կապի և ինտերնետի օպերատորներ։
Միջոցառման բացումը վստահվեկ էր Հայաստանում և Վրաստանում «Կասպերսկի Լաբորատորիա»-ի տարածքային ներկայացուցիչ Արմեն Կարապետյանին։ Ընկերության առաջատար փորձագետ Սերգեյ Գոլովանովը ներկայացրել է «Ֆինանսական ոլորտի վրա գրոհների ամփոփում – 2018։ Կենդանի օրինակներ և հանձնարարականներ» թեման, իսկ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի նախավաճառքային աջակցության բաժնի ղեկավար Բուլատ Սիրաևը՝ «Թվային տրանսֆորմացիա առանց անվտանգության համար ռիսկերի» և «Kaspersky Threat Management and Defense՝ կարևոր քայլ բիզնեսի կայունության և աճի ճանապարհին» թեմաները։