Shazam հավելվածը թարմացում է ստացել 12.10 iOS տարբերակի համար։ Այժմ օգտատերերը կկարողանան տեսնել որոնման պատմությունը առանձին պատուհանով։
Գործառույթը կիրառելու համար պետք է բացել My Shazam պատուհանը, գտնել վերջին հարցումները և սեղմել «տեսնել բոլորը» կոճակը։ Հավելվածը կցուցադր ձեր որոնման ամիս, ամսաթիվը, ժամը և այլն։ Նման կերպ տարիների պատմությունը դիտել հնարավոր չէ միայն iOS 7-ի համար՝ թողարկված 2013 թվականին։
Apple-ը Shazam-ն աամբողջությամբ ձեռք է բերել անցյալ տարի, որից հետո հավելվածը մեծ փոփոխությունների է ենթարկվել՝ այստեղից հեռացրել են գովազդը և այժմ երգը գնելու հղման փոխարեն առաջարկվում է անցնել Apple Music հավելված։
Լուրեր են պտտվում, որ Apple-ը՝ Shazam-ը պատրաստվում է դարձնել Apple Music-ի մի մաս։