Tesla-ն նոր էլեկտրական քրոսրովեր է թողարկել, որը ստացել է Model Y անվանումը։ Նորույթը ստեղծվել է Model 3-ի հիմքով, այդ պատճառով էլ դիզայնում փոփոխությունները քիչ են։
Tesla Model Y -ի առանձնահատկությունը 15 դյույմանոց սենսորային էկիրանն է՝ տեղակայված պանելային հատվածում։
կմ, Ընկերությունը թողարկել է մեքենյի 4 տարբերակ՝ Long, որը կարող է մեկանգամյա լիցքավորմամբ կարող է անցնել 482 կմ, առավելագույն արագությունը՝ 209կմ/ժ զարգացնում է 5,5 վայրկյանի ընթացքում։ Գինը 47 հազար դոլար է։
Երկրորդ տարբերակը ստացել է Dual Motor AWD անվանումը։ Այս տարբերակը մեկանգամյա լիցքավորմամբ կարող է անցնել 450 կմ ճանապարհ։ 217կմ/ժ արագություն մեքենան զարգացնում է 4,8 վայկյանի ընթացքում։ Արժի 51 հազար դոլար։
Performance-ը թոփային տարբերակն է, որը 450 կմ կարող է անցնել առանց լիցքավորման, 257 կմ/ժ արագությունը մեքենան զարգացնում է ավելի արագ, քան նախորդները՝ 3,5 վայրկյանում։ Արժեքը 60 հազար դոլար է։
Շարքի ամենամատչելի տարբերակը Standard Range -ն է՝ 39 հազար դոլար արժողությամբ, որը 370 կմ ճանապարհ կարող է անցնել մեկանգամյա լիցքավորմամբ։ Մոդելի մաքսիմալ արագությունը 193կմ/ժ է, որը զարգացնում է ավելի ուշ քան նխորդները՝ 5,69 վայրկյանի ընթացքում։
Մեքենաների մասսայական արտադրությունը Tesla-ն կսկսի 2020 թվականի աշնանը։