Ներկայացվել է աշխարհի ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը՝ Boeing 777X -ը

Ամերիկյան Սիեթլ քաղաքում ներկայացվել է աշխարհում ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը՝ Boeing 777X-ը, որի շնորհանդեսը պետք է մեծ շուքով դեռ չորեքշաբթի կայանար, սակայն Եթովպիայում Boeing-ի խոշոր ավիաաղետի պատճառով մի քանի օրով հետաձգվել էր ու ավելի համեստ կազմակերպվել:

Արդյունքում միջոցառմանը ներկա են եղել միայն Boeing ընկերության աշխատակիցները: Ենթադրվում է, որ նորույթն իր անդրանիկ թռիչքը կիրականացնի գարնան վերջին:

Boeing-ի պնդմամբ` 777X մոդելը կլինի աշխարհում ամենամեծ ու արդյունավետ երկշարժիչանոց ինքնաթիռը, որը 12%-ով ավելի քիչ վառելիք կօգտագործի, ինչպես 10%-ով պակաս օպերացիոն ծախսեր կունենա:  Դրա թևերի բացվածքը 71,6 մ է:Ամերիկյան Սիեթլ քաղաքում ներկայացվել է աշխարհում ամենաերկար ուղևորատար ինքնաթիռը՝ Boeing 777X-ը, որի շնորհանդեսը պետք է մեծ շուքով դեռ չորեքշաբթի կայանար, սակայն Եթովպիայում Boeing-ի խոշոր ավիաաղետի պատճառով մի քանի օրով հետաձգվել էր ու ավելի համեստ կազմակերպվել:

Ինչ վերաբերում է գնին, ապա 777-8-ն արժե 360,5 մլն, իսկ 777-9-ը՝ 388.7մլն դոլար: 777-8  մոդելը կկարողանա տեղավորել 350- 375 ուղևոր, իսկ 777-9-ը՝ 400-425: 777X-ը կարող է առավելագույնը 16, 110 կմ ճանապարհ անցնել: Ինքնաթիռների մատակարարումը կսկսվի 2020թ.: Պատվիրատուների ցանկում են British Airways, All Nippon Airways, Cathay Pacific, Emirates, Etihad Airways, Lufthansa, Qatar Airways, Singapore Airline ավիաընկերությունները: