Օրերս Հայաստան էին ժամանել միջազգային ճանաչում ունեցող Index Ventures ներդրումային հիմնադրամի ներկայացուցիչները: 10 ներկայացուցիչներ եկել էին Հայաստան՝ տեսնելու, թե ի՞նչ տեխնոլոգիական առաջընթաց է գրանցել Հայաստանը, ի՞նչ զարգացումներ ու առաջարկներ կան այստեղ և իհարկե, լավ գաղափարները ֆինանսավորելու համար: ittrend.am-ը հանդիպել է Index Ventures վենչուրային հիմնադրամի ներկայացուցիչներից Andre Dubois-ի հետ և զրուցել ոչ միայն ներդրումներից, այլ նաև հայաստանյան ստարտափներից:
Index Ventures վենչուրային հիմնադրամը ստեղծվել է 1996 թվականին Սան Ֆրանցիսկոյում և Լոնդոնում: Ի սկզբանե և մինչև այսօր կազմակերպությունը ֆինանսավորում է խաղային, ինֆրաստրուկտուրային, մոբայլ և կիբերանավտագության ոլորտները:
Ներկայացուցիչները Հայաստան էին ժամանել Hive Ventures հիմնադրամի ներկայացուցիչ Նինա Աչաջյանի հրավերով:
Andre Dubois-ը Index Ventures հիմնադրամի լոնդոնյան գրասենյակի ներկայացուցիչն է։ Ինվեստորների թիմին է միացել 2006 թվականից։ Հայաստանում առաջին անգամ էր և հայաստանյան ստարտափների հետ էլ շփումը առաջինն էր:
«Հանդիպել եմ մի քանի ընկերությունների այստեղ, ունեցել ենք մի քանի հանդիպումներ ստարտափների ներկայացուցիչների հետ: Նաև, այսպես ասած, որոշակի դրամական պարգևի համար մրցույթ էինք կազմակերպել ստարտափների համար: Հիանալի է տեսնել, որ այստեղ ընկերությունները բավական ուժեղ են, կոնտենտն էլ բավական խաոստումնալից է: Երեք հաղթող ենք ունեցել: Բոլորն էլ լավն էին»:
Անդրեն բավական զարմացած էր այն փաստից, որ թեև Հայաստանը փոքր երկիր է, բայց նախ ստարտափների քանակով կարելի է ասել առաջատար է և երկրորդ՝ այստեղի ստարտափներն առաջարկում են միջազգային լուծումներ: Իսկ իրենց մոտ՝ Լոնդոնում կամ Սան ֆրանցիսկոյում, առաջին հերթին բոլոր ստարտափները տեղական շուկան են հաշվի առնում: Սա էլ ունի իր պատճառը՝ տեխնոլոգիական զարգացումների հիմնական դերը բաժին է հասել ԱՄՆ-ին: Ըստ Անդրեի, սա մեր՝ որպես տեխնոլոգիական երկիր կայանալու, կարևոր բաղադրիչներից մեկն է:
Անցյալում Index Ventures-ը Հայաստանում ստարտափեր ֆինանսավորելու մասին անգամ չէր էլ մտածում մի պարզ պատճառով՝ չգիտեին, որ Հայաստանում՝ փոքրիկ երկրում, կարելի է հանդիպել նման հետաքրքիր տեխնոլագիական ընկերությունների:
« Հայաստանը մեզ համար հիմա գտնվում է հայտնագործության փուլում: Ներկայումս ներդրումներ չենք անելու, բացի իմ նշած երեք ընկերությունները, որոնց արդեն ֆինանսավորել ենք: Այս այցի ընթացքում մենք բացահայտում ենք մեզ համար Հայաստանը՝ ապագայում ներդրումներ անելու համար կամ հասկանալու՝ թե ինչպես օգնել սկսնակներին այստեղ»:
Համեմատելով Հայաստանը Լոնդոնի հետ` Անդրեն նշում է, որ զարմացած է, թե ինչպես է այստեղ էկոհամակարգը կայացած, ինչպիսի կայուն ու հաստատուն հիմք ունի ոլորտը:
«Մենք գնացել էինք Ամերիկյան համալսարան, Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոն, հետաքրքիր էր տեսնել երիտասարդ ընկերություններին այստեղ»:
Այստեղ Index Ventures-ի ներկայացուցիչները հանդիպել են 12 -15 ընկերության հետ, զրուցել ստարտափ հիմնադիրների, ընկերության ղեկավարների հետ:
«Մենք ծանոթացանք ընկերության տեսակների, նրանց գործելաոճին: Տարբերությունը Ամն-ի կամ Լոնդոնի և Հայաստանի ընկերությունների միջև կարելի է ասել, որ չափերն են: Պատասխանելով ձեր հարցին, թե ինչ կտայի այստեղի ըկերություններին, ասեմ՝ այստեղ ոլորտը զարգացնելու համար շատ կարևոր է տաղանդի, կրթության, ընկերության քաղաքականության ամբողջական գործածությունը»:
Այստեղ Index Ventures-ի ներկայացուցիչները բացի տեխնոընկերությունների քանակից նաև զարմանքի մեկ այլ առիթ էլ ունեցան: IT ոլորտում կանանց ու աղջիկների թվից: Անդրեն նշում է՝ կանայք տոկոսային հարաբերակցությամբ թե՛ Լոնդոնում, թե՛ Սան Ֆրանցիսկոյում շա՜տ քիչ են և նրանց ոլորտ են բերում գրեթե համոզելով: Այստեղ զարմանալի էր տեսնել ոչ միայն կին դիզայներների, այլ նաև ծրագրավորողների և ինժեներների: Երիտասարդ ստարտափներին ներդրողների թիրախում էլ հայտնվելու համար Անդրեն խորհուրդ է տալիս․
«Պետք է ունենան լավ գաղափար, սա առաջին հերթին: Պետք է բառի բուն իմաստով ստիպեն մարդկանց խոսել միմյանց հետ: Լինեն խիզախ՝ բիզնես սկսելու համար, ունենան մեծ ամբիցիաներ և աճելու տեսլական: Իրենց գործին վերաբերեն մեծ կրքով և հավատքով՝ որ ամեն ինչ կստացվի: Բացի այս, պետք է կոնտենտ կարողանան վաճառեն, գուցե նաև ներդրողներին»: