Xiaomi ընկերությանը պատկանող Redmi բրենդը պաշտոնապես ներկայացրել է իր մատչելի նորույթը՝ Redmi 7-ը։ Նորույթը ստացել է 6,26 դյույմանոց էկրան, որն ունի Gorilla Glass 5 պաշտպանիչ ապակի։ Դիմային տեսախցիկը 8 մպ է, որը տեղակայված է էկրանի կտրվածքում։
Redmi 7-ը ունի Snapdragon 632 պրոցեսոր, 2/3/4 գբ օպրատիվ և 16/32/64 գբ ներկառուցված հիշողութուն։ Կա նաև MicroSD քարտի հնարավորություն։
Հիմնական տեսախցիկն ունի երկու մոդուլ՝ 12+2 մպ, սարքը ունի նաև Bluetooth 5.0 հնարավորություն ականջակալի համար նախատեսված 3,5 մմ աուդիոջեք։
Չինաստանում Redmi 7 կարելի է գնել մարտի 26-ից սկսած։ Կախված հիշողության ծավալից, սմարթֆոնի գինը կտատանվի 699-999 յուանի սահմանում։