Սթրիմինգային Netflix ընկերությունը մոտ ժամանակներս սերիալ կնկարահանի կոլումբացի Գաբրիել Գարսիա Մարկեսի «100 տարվա մենություն» գրքի հիման վրա։ Այս մասին ընկերությունը հայտնել է իր պաշտոնական Twitter-ում։
Netflix-ն արդեն ձեռք է բերել նկարահանման իրավունքը։ Նկարահանումների մեծ մասը կանցկացվի Կոլումբիայում։ Սերիալը լինելու է իսպանալեզու, իսկ պրոդյուսերները լինեկու են Մարկեսի երկու որդիները՝ Ռոդրիգո Գարսիան և Գոնսալո Գարսիա Բարկան։ Նրանք նշում են, որ ինքը՝ գրողը, երկար ժամանակ հրաժարվել է գիրքը էկրանավորելու առաջարկներից, բայց նաև ունեցել է մեկ ցանկություն՝ եթե երբևէ ֆիլմ կամ սերիալ նկարահանվի, ապա միայն իսպանալեզու։
«100 տարվա մենություն» վեպը Մարկեսը թողարկել է 1967 թվականին։